Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցերով՝ հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբը դադարեցրեց հանդիպումները

Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցերով՝ հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբը դադարեցրեց հանդիպումները՝ սահմանային միջադեպերի պատճառով։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

— Տվյալ պահին եռակողմ խմբի հանդիպումները չեն շարունակվում։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ աշխատանքներն արդյունք կտան միայն այն դեպքում, երբ իրավիճակը կայուն լինի։ Տվյալ պահին սահմանային իրադրությունից ելնելով՝ այդ ոլորտում կառուցողական աշխատանքը հնարավոր չէ։ Շփումները հաճախակի էին դադարեցվում այդ պատճառով,- ՌԻԱ նովոստին մեջբերել է Գրիգորյանի խոսքը։

Հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբը ստեղծվել է հունվարին, որը ղեկավարում են հանրապետությունների փոխվարչապետները, Ռուսաստանից խումբը ղեկավարում է Ալեքսեյ Օվերչուկը։ Աշխատանքային խումբը պատասխանատու է տրանսպորտային ենթակառույցների նոր հաստատությունների վերականգնման և հանդերձավորման աշխատանքների համար։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն