Ռուսաստանը և Չինաստանը նոր դաշի՞նք են կազմում

Գերմանացի քաղաքագետ Յոհախիմ Կրաուզեն հանդես է եկել ենթադրությամբ, որ Ռուսաստանի և Չինաստանի ռազմական դաշինքը ԱՄՆ-ի դեմ արդեն իրականություն է։ Իբրև փաստարկ՝ Կրաուզեն համարում է Ռուսաստանից նորագույն զենքի մատակարարումը Չինաստանին, ինչպես նաև երկու երկրների համատեղ զորավարժությունները։

Sputniknews-ի փախանցմամբ՝ Ռուսաստանը Պեկինին տրամադրել է տեխնիկայի այնպիսի օրինակներ՝ ինչիսիք են С-400 զենիթահրթիռային համալիրները և Սու-35 կործանիչները։ Բացի այդ՝ Ռուսաստանը մասնակցում է չինական հակահրթիռային համակարգերի ստեղծմանը։ Ռազմական դաշինքի ևս մեկ վկայություն կարող է լինել այն իրողությունը, որ Պեկինը Թայվանի վրա ճնշումներն ուժգնացրեց այն ժամանակ, երբ Ռուսատանն ավելացրեց զորքերի թիվը Ուկրաինայի հետ ունեցած սահմանում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն