Ուկրաինական աճպարարություն` ՆԱՏՕ֊ական ձեռագրով. Սրապիոնյան

Հիշու՞մ եք Հյուսիսային հոսքի` գազամուղի պայթեցումը։ ՆԱՏՕ֊ն անմիջապես, առանց որևէ փաստարկման, հայտարարեց ռուսական ձեռագրի մասին և դատապարտեց։ Հետո ականջները կախ հայտարարեց, որ ռուսները դրա հետ կապ չունեն։
Կախովսկայայի Հէկ֊ի պայթեցումը ճիշտ նույն ձեռագիրն է։ Իբր ռուսներն իրենք իրենց դեմ են գործում։ Այդ հէկ֊ը հենց ռուսների հսկողության տակ էր, իսկ ստոլտենբերգները, որոնց համար պրովակացիան սովորական գործելաոճ է, հաթաթա են տալիս, թե կպատժեն Ռուսաստանին։ Կարծես մինչև հիմա գովերգում և պարգևատրում էին։ Ժողովուրդը կասեր` հողը վերցնում, իր գլխին է թափում։ Ամերիկյան ու եվրոպական պարզունակ անբարոյությունը, հիրավի, սահմաններ չի ճանաչում։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն