Ուկրաինան լքել է 660.000 մարդ. Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը տվյալներ է հրապարակել

Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հրապարակել է 2022 թվականի մարտի 2-ին Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման վերաբերյալ երկրի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության զեկույցից հատվածներ։ Նշվում է, որ.

— Չնայած ռուսական զորքերի մուտքը Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոնի կենտրոն, ՌԴ ԶՈւ առաջխաղացումը վերջին 24 ժամվա ընթացքում սահմանափակ է եղել։ Ամենայն հավանականությամբ լոգիստիկ խնդիրների և ուկրաինական ուժեղ դիմադրության համակցության պատճառով.

— վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ծանր հրետանին և ինքնաթիռները շարունակել են հարվածներ հասցնել բնակեցված տարածքներին, հիմնականում՝ Խարկովում, Կիևում, Մարիուպոլում և Չեռնիգովում.

— Քաղաքացիների թիվը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց երկիրը, փախչելով ռուսական ներխուժումից, գերազանցել է 660 000-ը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն