Ուկրաինայի խորհրդարանը վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական պայմանագիրը

Համաձայնագիրը կնքվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, որը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերին։

Ուկրաինայի Գերագույն Ռադան վավերացրել է Ուկրաինայի և Թուրքիայի կառավարությունների միջև ռազմական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Փաստաթուղթը հաստատվել է հինգշաբթի օրը կայացած խորհրդարանական նիստում։ Որոշմանը կողմ է քվեարկել 303 պատգամավոր։

Համաձայնագիրը կնքվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, որը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերին։

Փաստաթուղթը նախատեսում է ռազմական ոլորտում Ուկրաինայի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացում, այդ թվում՝ անձնակազմի, նյութերի, տեխնիկայի, տեղեկատվության և փորձի փոխանակում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն