Ում կամ ինչին է սպասում ընդդիմությունը. Pastark.am

Կա՞ աշխարհում մի երկիր, որի իշխանությունն իր բոլոր ձախողումների համար ընդդիմությանն է մեղադրում։ Չկա նման բան։ Դա աբսուրդ է։  Մենք ասում ենք՝ ունեցել ենք պատերազմ, ձեր իշխանության օրոք հանձնվել է Արցախի 75 տոկոսը, գալիս եք այս ամբիոնում կանգնում ու ասում եք, որ դա նախկիններն են արել, դուք կապ չունեք։ Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը և շարունակեց,- «Մեկ շաբաթ է, ինչ հարցնում ենք՝ ի՞նչ եք բանակցում, ու՞մ հետ եք բանակցում։ Ասում եք՝ հանգիստ եղեք, ժողովրդի թիկունքում փաստաթուղթ չենք ստորագրի։ Չեմ հավատում։ Դուք ժողովրդի թիկունքում արդեն մեկ անգամ ողբերգական փաստաթուղթ ընդունել եք: Երկու-երեք ամիս հետո չգաք հանկարծ կանգնեք այս ամբիոնին, ասեք՝ ժողովրդից ստացել եք խաղաղության մանդատ և երկիրը տանեք նոր զիջումների։ Այդ ժամանակ իրական ցասումը կտեսնեք»,- եզրափակեց Սաղթելյանը։

Նրա խոսքերից կարելի ենթադրել, որ նա գիտի սպասվող ստորագրվելիք նոր ու ոչ այնքան հայկական փաստաթղթի մասին: Սա ասում է մի քաղաքական գործիչ, ով նոյեմբերի 9-ից հետո թույլատրելի բոլոր ձևերով պայքարում էր այս իշխանության դեմ և առիթը բաց չի թողնում ասելու, որ իրենց պայքարը շարունակվում է և ԱԺ գնալն էլ հերթական պայքարի միջոցներից մեկն էր:

Հարգելի՛ ընդդիմություն, 17 կուսակցության ղեկավարներ և այլ քաղաքական ուժեր, դուք նոյեմբերի 9-ից հետո հայտարարում էինք, որ չհասցրեցիք, չիմացաք, որ կապիտուլացիոն փաստաթուղթ էր ստորագրվելու, թե չէ այս կամ ձևով կխանգարեիք: Իսկ ինչո՞ւ այս իշխանությանը չխանգարեցիք, որ հունվարի 11-ին ամրապնդի իր կապուտալացիան, երբ  Փաշինյանը մեկնեց Մոսկվա,  ստորագրեց ու ամրապնդեց իր եռակողմ հայտարարությունը։ Սպասեցիք ու լուռ հետևեցիք:

Փաշինյանը կառավարության նիստին հայտարարում է, որ ստորագրելու է 100% պրոհայկական փաստաթուղթ։  Դուք ասում եք, որ հստակ գիտեք` այդ փաստաթուղթը հակահայկական է …. ու  էլի սպասո՞ւմ եք: Ու՞մ կամ ինչի՞ն եք սպասում։

Դուք գիտեք, որ  նրան կամ պարտադրում են ստորագրել այդ փաստաթուղթը, կամ նա դա ստորագրում է իր կամքով։ Նշում եք, որ միջանցք ու անկլավներ են հանձնվելու։ Ձեր, մեր բոլորիս աչքի առաջ ականապատ տարածքների քարտեզներ են հանձնվում թշնամուն:

Իսկ ի՞նչ եք անում, սպասո՞ւմ եք և դեռ մի բան էլ խոսում եք հետո առաջացող ցասումի մասին: Ցասում եղավ նաև նոյեմբերի 9-ից հետո։ Բայց Շուշին ու Հադրութը և  հարյուրավոր գերիներին այդ ցասումը ետ չվերադարձրեց:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն