«Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն աղետի գոտում». ԱԻՆ

Սեպտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, դեսպանների և հյուրերի հետ, հետևել են ԱԻՆ անձնակազմի ներգրավվամբ անցկացվող «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն աղետի գոտում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը։

Վարժանքի մեկնարկից առաջ նախապես ծավալված ուսումնական կետերում և վրանային ավաններում բարձրաստիճան հյուրերին են ներկայացվել հրդեհաշիջման, փրկարարական, սակրավորական, տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն ապահովելու աշխատանքների համար կիրառվող նորագույն տեխնիկական և նյութական միջոցները, անօդաչու թռչող սարքերը և այլն։

Ուսումնավարժության ընթացքում խաղարկվել է պայմանական երկրաշարժ։ Ներգրավված էր 150 ծառայող փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումներից: Գործնական վարժանքի նպատակն էր կատարելագործել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն