Վլադիմիր Զելենսկին վաղն առավոտյան կմեկնի Մյունխեն

Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին վաղն առավոտյան կմեկնի Մյունխեն՝ մասնակցելու անվտանգության համաժողովին։

Ուղևորությունը կարող է չեղարկվել «դրամատիկ էսկալացիայի» կամ անհանգստացնող լուրերի դեպքում։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով Սպիտակ Տանը, մտահոգություն էին հայտնել երկրից Զելենսկու հեռանալու կապակցությամբ, որից իբր կարող է օգտվել Մոսկվան։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն