Վրաստանի նախագահը Սահակաշվիլիին ներում չի շնորհի

Վրաստանի նախագահի կարծիքով ՝ Սահակաշվիլին Վրաստան է ժամանել ապակայունություն սերմանելու համար, չնայած միջազգային գործընկերների խորհրդին` տեղեկացնում է sputnik-georgia-ն։


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երբեք չի ների Միխայիլ Սահակաշվիլիին, ում ձերբակալության մասին հայտարարվել է ուրբաթ երեկոյան:

«Շատերը հարցնում են ՝ արդյո՞ք նախագահը ներում կշնորհի Միխայիլ Սահակաշվիլիին։ Իմ պատասխանը պարզ է և վերջնական ՝ ո՛չ, երբե՛ք»: Որովհետեւ ես երբեք չեմ մոռանա Իրինա Էնուկիձեի, ինչպես նաեւ այն մարդկանց աչքերը, ովքեր սպասում էին արդարության եւ չէին ստանում այն», — ասել է Զուրաբիշվիլին` հատուկ ճեպազրույցի ժամանակ:

Իրինա Էնուկիձեն Վրաստանի Միավորված բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի մայրն է, ով սպանվել է Վրաստանի ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 2006 թվականի հունվարին: Էնուկիձեն մահացավ 2008-ին` երկարատև հիվանդությունից հետո։ Մինչ իր մահը նա փորձեց ապացուցել, որ իր որդու մահվան մեջ մեղավոր են ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, ինչը հաստատվեց միայն 2012-ին` Վրաստանում իշխանափոխությունից հետո: Գիրգվլիանիի գործով Սահակաշվիլին դատապարտվեց երեք տարվա ազատազրկման` պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:
Նախագահ Զուրաբիշվիլի  խոսքով ՝ Սահակաշվիլին անընդունելի որոշում է կայացրել նախագահի համար եւ հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից:

«Այսօր, երբ նա ներխուժեց երկիր ՝ խախտելով պետական ​​սահմանը, և փորձեց ոտնձգություն կատարել պետական ​​իրավապահ մարմինների նկատմամբ, եկավ երկիր` ապակայունություն սերմանելու համար, չնայած միջազգային գործընկերների բազմաթիվ խորհուրդներին և խնդրանքներին, օրենքը հաղթանակ կտանի,- հայտարարել է Զուրաբիշվիլին։

Միևնույն ժամանակ Վրաստանի նախագահը նշել է, որ Վրաստանի կյանքում նոր էջ է սկսվում:

«Վրացական պետության կառուցման մեջ նոր էջ է սկսվում: Ո՛չ վրեժ, այլ ավելի շուտ բևեռացում: Թող ոչ ոք իզուր չսպառնա մեզ: Զանգվածային բողոքի ցույցեր չեն լինի, երկիրը հոգնել է և երազում է արդարության և խաղաղության մասին», — ասել է Զուրաբիշվիլին:
Նա կառավարությանը հիշեցրեց պատասխանատվության և երկիրը ժողովրդավարության ճանապարհով տանելու անհրաժեշտության մասին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն