Վրաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների վտանգավոր նախադեպը

Համաշխարհային հանրությանը սկսել է ավելի շատ հետաքրքրել ամերիկյան կենսաբանական — ռեֆերենս լաբորատորիաների իրական նշանակության հարցը։ Այսպես՝ 2018 թվականի հոկտեմբերին ամերիկյան գիտահանրամատչելի  Science ամսագրում հրապարակվեց «Գյուղատնտեսական հետազոտություններ, թե՞ կենսաբանական զենքի նոր համակարգ» հոդվածը։ Այս հրապարակման մեջ Գերմանիայի և Ֆրանսիայի մանրէաբանները մտահոգված են Ռուսաստանի և Չինաստանի սահմաններում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների թվի աճով։ Նրանք կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ն պատրաստվում է կենսաբանական պատերազմի։ Եվ ըստ որում՝ իր սեփական սահմաններից հազարավոր կիլոմետրեր հեռու կամ այլ կերպ ասած՝ թշնամու դարպասների մոտ։

Հոդվածը պատմում է Պենտագոնի ծրագրի մասին՝ «Insect Allies» վերնագրի ներքո, որը թարգմանաբար նշանակում է «Միջատների դաշնակիցները»։ Այն ներառում է խոշորագույն կենսաբանական փորձեր, որոնց արդյունքները կարող են օգտագործվել ռազմական նպատակներով: Հոդվածի հեղինակները վկայաբերում են, որ 27 միլիոն դոլար արժողությամբ ծրագրերը ամերիկյան գյուղատնտեսական հատվածին օգուտներ չեն բերել։ Եվ սրա հիման վրա եզրակացնում են, որ իրականում ծրագրի էությունն, այսպես կոչված, գենետիկ գործակալների առաքման ապահովումն է։ Ավելի պարզ լեզվով՝  ախտահարված լաբորատոր միջատներին`  մոլորակի թիրախային տարածքներ ուղարկելը։ Վաշինգտոնը, բնականաբար, հերքում է դա՝ ասելով, որ իր փորձերը բացառապես գիտական նպատակներ են հետապնդում։ Արդեն հրապարակված փաստերը, խոսում են հակառակի մասին։

Այսպես օրինակ՝ երեք տարի առաջ Վրաստանի անվտանգության նախկին նախարար Իգոր Գեորգաձեն ռուսական հեռուստատեսության ուղիղ կերպով հայտարարեց, որ 2017-2019 թվականներին Պենտագոնը մոտավորապես մեկ միլիարդ դոլար է հատկացրել կենսաբանական լաբորատորիաները ֆինանսավորելու համար: Այս ծրագրում ներառվել է նաև Լուգար կենտրոնը, որը գտնվում է Վրաստանում։ Այս կենտրոնին 2017 թվականին ԱՄՆ ռազմական գերատեսչությունը վճարել է «Bacillusanthracis բակտերիաների ներազդմամբ՝ մեկուսացված մարդկանց և կենդանիների 10 գենոմային հերթագայություններ» թեսթերի համար:

Նա հիշեցրել է, որ 2014 թվականին Վրաստանում հայտնաբերվել է Ղրիմ — Կոնգո արյունահոսող տենդը (CCHF), որը խլել է ավելի քան մեկ տասնյակ մարդու կյանք: Մեկ տարի անց մահացել է 24 մարդ, ովքեր ընդունել են գիտական փորձերին (կլինիկական փորձարկումներին) կամավոր մասնակիցներ դառնալու ամերիկացիների առաջարկը։ Բացի այդ, փորձագետները Վրաստանում գրանցել են նախկինում չհայտնաբերված արեւադարձային միջատներ, որոնց բնակության տարածքը տեղափոխվում է հյուսիս՝ դեպի Ռուսաստան:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն