Վրաստանում կրկին անհանգիստ է

Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտան կրկին փակ է։ Ընդդիմադիր հեռուստաընկերությունները բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով վարչապետի հրաժարականը։

Հրապարակի կենտրոնում տեղադրված է մեծ էկրան, որով խոստանում են ցուցադրել իշխանությունների դեմ ուղղված կոմպրոմատներ։ Այս պահին էկրանով կարելի է տեսնել հուլիսի 5-ին լրագրողների վրա հարձակման կադրերը և տարբեր երկրներից լրագրող-գործընկերների աջակցության կոչերը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն