ՅՈՒՆԻՍԵՖ. Հայիթիում զինված խմբավորումները դրամ են շորթում դպրոցականներից

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտնել է, որ Հաիթիում զինված ավազակախմբերը դրամ են շորթում դպրոցականներից և ուսանողներից:

Հաիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի առնվազն 7 դպրոցականներ վերջին երկու ամիսների ընթացքում ենթարկվել են նմանատիպ շորթման` անվտանգության ապահովման դիմաց, իսկ մի շարք այլ դպրոցականներ ենթարկվել են սպառնալիքների։

«Դպրոցներում աճող վախը նշանակում է, որ կրթության մակարդակը կնվազի։ Բանդաները գիտելիքի տաճարները վերածում են բռնության վայրերի»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պորտ-օ-Պրենսում զինված խմբավորումների կողմից առևանգված Նոտր Դամի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Պատրիս Դերենոնկուրը սպանվել է։ Սա ուշադրություն հրավիրեց դպրոցների ուղղությամբ խմբակային հարձակումների աճի վրա:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն