Զանգվածային ցույցեր Թուրքիայում. «Զորք ուղարկեք Գազայի Հատված»` պահանջում են թուրքերը (տեսանյութ)

Թուրքիայի ողջ տարածքով զանգվածային ցույցեր են ընթանում` Գազայի Հատված և Երուսաղեմ թուրքական զորք մտցնելու պահանջով։

— Մեհմեդներին՝ Գազա, Մեհմեդներին՝ Ալ Աքսա,- վանկարկում են թուրք ցուցարարները՝ նկատի ունենալով թուրք զինվորներին ։

-Մեր զավակների կորուստը անկասկած մեծ ողբերգություն է, սակայն հանգամանքների բերումով՝ իրենք են ընտրում իրենց ճամփան․ նրանք կամ մահապարտներ են, կամ` պայմանագրայիններ։ Իսկ պետությունը նրանց պետք է օգնի զինվորական հանդերձանքով, աշխատանքի համակարգմամբ և դիվանագիտական ապաստարանով, որպեսզի հնարավորինս նվազեցնի զոհերի թիվը։ Հարկ է հավելել, որ անհրաժեշտ է այդ տղամարդկանց նկատմամբ հարգանք ցուցաբերել դեռևս իրենց կյանքի օրոք․փոխհատուցումներ հատկացնել ընտանիքներին՝ նրանց զոհվելու պարագայում։ Սա է նրանց աշխատանքը։ Հիշեք՝ թուրքերը ցավի մեծ շեմ են անցել, նրանք պատմության ընթացքում և այժմ ունեցել են մեծ կորուստներ, սակայն հավաքագրել են նոր բանակ և հաղթել են։ Մենք այս առումով երկար ճանապարհ ենք անցել, որի շնորհիվ 76 տարի առաջ հաղթել ենք,- հայտարարել են ցուցարարները։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն