Իսրայելն ունի Թուրքիային ճնշելու գործիքակազմ

Ուշագրավ է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի որդու գրառումն իր կայքէջում։ Նա ակնարկում է Իսրայելի կողմից Թուրքիային հնարավոր հակահարված հասցնելու մասին, մասնավորապես` Քուրդիստանում և Հյուսիսային Կիպրոսում։

Քաղաքագետը կարծիք է հայտնել, թե չգիտի՝ հրեաները ինչ են կորցրել Հյուսիսային Կիպրոսում, սակայն նույն քաղաքագետը մատնացույց է արել, որ քրդերին իսրայելցիները վաղուց ի վեր բացեիբաց աջակցում են։ Իսրայելցի խորհրդականները դեռևս անցյալ դարի 60-ական թվականներին աշխատել են Բարզանիի ստորաբաժանումներում։ Դիվանագիտական մակարդակում Իսրայելը աջակցել է Իրաքի Քուրդիստանի՝անկախության վերաբերյալ հանրաքվեն։ Իսկ Նեթանյահու Ավագն ասել է, թե քրդերը ազատությանն արժանի մարտիկներ են։ Այնպես որ՝ իսրայելցիներն ունեն Թուրքիային ճնշելու գործիքակազմ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն