Զելենսկին Պուտինին կհանդիպի Վատիկանում, բայց վերջինս չգիտի դրա մասին

Իտալական La Repubblica հրատարակության հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Զելենսկին երկու երկրների հանդիպման հարմար վայր է համարել Վատիկանը։ Զելենսկու խոսքով՝ ինքն անպայման կհանդիպի Պուտինին՝ Դոնբասում պատերազմը կանգնեցնելու և խաղաղության գործընթացն ավարտին բերելու միտումով։

-Վատիկանը բարոյական հեղինակություն է, և անաչառ միջնորդ կարող է լինել այդ դերում,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ըստ որում՝ Վատիկանի մամուլի ծառայությունը հայտնել է հարցի առնչությամբ իր անտեղյակության մասին։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս հայտնել է, որ Կիևից Մոսկվան պաշտոնական հաղորդագրություն չի ստացել։ Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ Մոսկվան դեմ առ դեմ հանդիպում չի նախատեսում Դոնբասում։ Պաշտոնական Մոսկվան ընդգծել է Մինսկի ձևաչափի կարևորությունը։ Պեսկովը հայտնել է, որ Պուտինը ուրախ կլինի Զելենսկուն հանդիպել Մոսկվայում։

-Խաղաղության համար ջանքերը կաջակցվեն։ Փառք Աստծո, ռուսներն ու ուկրաինացիները մինչ այսօր չեն պատերազմել․ Ռուսաստանի և Ուկրաինայի երկխոսությունը միայն խաղաղության մասին պետք է լինի,- եզրաբանել է նա։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն