Իշխանությունը ստվեր է պատին։ Լինում են դեպքեր, երբ փոքր մարդիկ մեծ ստվեր են գցում. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահը կատարեց իր խոստումը՝ «Իշխանություն» ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանի հետ զրույցը 2018թ. ապրիլյան իրադարձությունների մասին և ոչ միայն, կայացավ: Այս մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահի ֆեյսբուքյան էջը։

Ֆիլմի պրեմիերայից հետո ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Իշխանություն» ֆիլմի պրեմիերային ես պատահական չէի հայտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին:

Ես եմ հրավիրել, ես եմ փոխանցել հրավիրատոմսը ու դիմավորել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց:

Ֆիլմում իմ ստեղծած կերպարներից մեկն էլ նախագահի կերպարն է, և ես ունեի հնարավորություն ֆիլմը դիտելու ընթացքում հարցեր տալու նրան:

Իսկ հարցերը նոր հարցեր ծնեցին: Պայմանավորվեցինք խոսել ֆիլմի մեջ տեղ գտած իրականի և ոչ իրականի մասին, ֆիլմի իշխանության և իրական իշխանության մասին: Ու ոչ միայն՝ 2018-ի մասին, մարդկանց մասին… ես ունեմ հարցեր, մենք բոլորս ունենք հարցեր…

Նկարահանելու ենք մեր զրույցը: Ես լրագրող չեմ, մեր զրույցը էդ տեսանկյունից կլինի ոչ պրոֆեսիոնալ, բայց անկեղծ»։

Կինոռեժիսորի և ՀՀ երրորդ նախագահի զրույցն ամբողջությամբ կհրապարակվի շուտով։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն