Զելինսկին երազում է դառնալ NATO-ի անդամ

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ապրիլի 10-ին Ուկրաինայի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Ստամբուլ` Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի հետ հանդիպման։ Թաիփ Էրդողանը հայտնել է NATO-ին Ուկրաինայի անդամակցությանը սատարելու մասին։ Այս մասին խոսվում է երկու երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքում կազմված համատեղ հռչակագրի տեքստում։

Ինչպես նախկինում տեղեկացել ենք, օրեր առաջ Թուրքիան Ուկրաինային է տրամադրել մեծ թվով «բայրաքթար» հարվածային տակտիկական ԱԹՍ-ներ։ ՌԴ-ն նույնպես մեծաքանակ զինվորական ուժ և զինտեխնիկա է կենտրոնացրել Դոնբասում։
Ռուսական զինուժի ներկայության կապացությամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն դիտարկմանը, թե ճիշտ չէ ռուսական զինվորականների նման կուտակումը իրեն Եվրոպա համարող Ուկրաինայի սահմանների մոտ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է, որ Ռուսաստանի Զինված Ուժերը պարտավոր են և պաշտպանելու են ռուսական հողը և այդ հողի վրա ապրող ռուս ժողովրդին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն