«Ժամանակակից Հայաստանի տարածքը կոչվում է Արևմտյան Ադրբեջան». Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի  ճեպազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարությունները` տեղեկացնում է haqqin.az-ը:

«Ադրբեջանցի ժողովրդի ազգային պատմական հիշողության մեջ ժամանակակից Հայաստանի տարածքը, որտեղ մեր հայրենակիցներն ապրում էին որպես պատմականորեն արմատավորված ժողովուրդ, կոչվում է Արևմտյան Ադրբեջան և, ինչպես գիտեք, մեր հայրենակիցները 3 անգամ արտաքսվել են այդ տարածքից,  վերջին անգամ 1988 թվականին: Զանգեզուրի շրջանը և դրա բաժանումը արևելյան և արևմտյան մասերի նույնպես պատմական իրողություն է: Մեր հայրենակիցների վերադարձն այս տարածքներ նրանց ամենաբնական իրավունքն է: Դրանք տարածքային պահանջներ չեն, այլ փախստականների` իրենց տներ վերադարձ, որն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ»,- ասել է Աբդուլաևան:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն