Միասեռ ամուսնություններն օրինականացնելու ՄԻԵԴ պահանջը Ռուսաստանում անվանել են անբարոյական

Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին արտահայտել է իր վերաբերմունքը միասեռ ամուսնությունները Ռուսաստանում օրինական համարելու ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջի հանդեպ։

Ընդ որում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի մերժումը համարել են մարդու անձնական կյանքի իրավունքի խախտում, որը նախատեսված է մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների վերաբերյալ միջազգային համաձայնագրով։ “Лентой.ру”-ի հարցազրույցում Սլուցկին միջազգային այս կառույցի վարքն ապաբարոյական է համարել։ «Դումայի խորհուրդն այսօր հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնությունում միասեռ ամուսնությունների ճանաչումը պահանջող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման հետ կապված։ Հայտարարության մեջ դատապարտվել և ապաբարոյական է ճանաչվել նման դատավճիռը», — հայտարարել է Սլուցկին:

Նա նաև նշել է, որ Պետդումայի բոլոր խմբակցությունները միակարծիք են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այսօրինակ դատավճռի հանդեպ գնահատականի հարցում։

«Ռուսաստանը չի կատարի միջպետական մարմինների պահանջները, որոնք ուղղակիորեն հակասում են երկրի Սահմանադրությանը: «Սեփական կանոնադրությամբ օտար վանք մտնելու» ցանկացած փորձ կընկալվի որպես միջամտություն Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին»,-  հավելել է քաղաքական գործիչը:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն