Զինված ուժերում նույնպես պետք է պատվաստման գործընթաց իրականացվի․ Նիկոլ Փաշինյան

«Պատվաստումների դեմ, ցավոք սրտի, վերջին տարիներին Հայաստանում շարժումներ են սկսել, որոնք չգիտես, թե ինչ նպատակ ունեն։ Մենք բոլորս պետք է պատվաստվենք։ Հայաստանում այս պահի դրությամբ պատվաստված է 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է։ Շատ շուտով ամբողջ աշխարհում որևէ ճամփորդության համար պարտադիր կլինի պատվաստումը։ Ես չգիտեմ՝ դա կլինի մեկ ամսից, թե մի շաբաթից, բայց որ 1-2 ամսվա ընթացքում որևէ երկիր թույլ չի տալու չպատվաստված որևէ անձի մուտք գործել իր տարածք՝ դա ակնհայտ է»,- հայտարարել է ՀՀ վարչապետի ժպ-ի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հայտնել է, որ զինված ուժերում ևս պետք է պատվաստումներ իրականացվեն։ «Պարոն Հարությունյան, կարծում եմ, որ Զինված ուժերում էլ պետք է պատվաստման գործընթաց իրականացվի: Մենք պետական մարմիններում պետք է այդ առաջնորդությունը ստանձնենք»,-ասալ է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտարարել էր, որ ճամփորդության համար պատվաստումների պարտադրանքն անհիմն է և անիմաստ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն