2022 թվականի փետրվարից մինչև մայիս Արցախի Հանրապետությունում կանցկացվեն կրակային վարժանքներ։
«Արցախի Հանրապետության քաղաքացիների մարտական հմտությունները կատարելագործելու նպատակով ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարից մայիս հանրապետությունում կանցկացվեն կրակային վարժանքներ, որոնք կանցկացվեն Պաշտպանության բանակի նյութատեխնիկական բազայի հիման վրա»,- ասված է Արցախի Անվտանգության խորհրդի հաղորդագրությունում։
Զորավարժությանը կմասնակցեն հանրապետության պետական կառավարման մարմինների, ինչպես նաև խոշոր հիմնարկների ու ձեռնարկությունների աշխատակիցները։