Հետազոտողների խումբը եկել է այն եզրահանգմանը, որ վերջին 30 տարիների ընթացքում Երկիր մոլորակը կորցրել է միջատների կենսազանգվածի 75%։ Միջատները կարևոր դեր են խաղում բնության մեջ, սակայն շատերը դա չեն գիտակցում։Այնուամենայնիվ հենց միջատներն են պատասխանատու վայրի ծաղիկների և բույսերի փոշոտման, ինչպես նաև արտաթորանքի, տերևների և դիակների վերամշական համար։ Ինչպես նաև հողը առողջ են պահպանում և վերահսկում վնասատուներին: Կենսաբանները բազմաթիվ հետազոտություններ են անցկացրել, որոնք հաստատել են, որ Հյուսիսային Ամերիկայում անհետանում են Danaus plexippus տեսակի թիթեռները, Գերմանիայում՝անտառային և մարգագետնային միջատները , իսկ Մեծ Բրիտանիայում՝ իշամեղվի որոշ տեսակներ։ Մեղրատու մեղուները ևս բնաջնջվում են։ Միջատների մյուս տեսակների փրկության համար փորձագետները կոչ են անում կանաչապատել քաղաքները և հրաժարվել թունաքիմիկատների կիրառումից։
Թողնել մեկնաբանություն