ԱՄՆ -ի սուսերամարտի տղամարդկանց հավաքականը յոթերորդ և ութերորդ տեղերի համար Տոկիոյի Օլիմպիական խաղերում չի մրցի Ռուսաստանի հավաքականի հետ: РИА Новости-ին հայտնել է ռուսական սուսերամարտի հավաքականի մարզիչ Դմիտրի Գլոտովը։
«ԱՄՆ հավաքականը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը: Նրանք երկու վնասվածք ունեն, ուստի սա կհամարվի տեխնիկական պարտություն։ Որոշվում էր միայն այն, թե մենք ձևի համար դուրս կգա՞նք մրցուղի, թե ոչ»,- լրագրողներին ասաց Գլոտովը:
Ռուսաստանցի սուսերամարտիկ Կամիլ Իբրահիմովը, Վենիամին Ռեշետնիկովը և Դմիտրի Դանիլենկոն թիմային մրցաշարում նախկինում պարտություններ են կրել Գերմանիայի և Եգիպտոսի ազգային հավաքականներից: Ռուսաստանի հավաքականը պետք է հանդիպեր ամերիկացիների հետ եւ մրցեր յոթերորդ եւ ութերորդ տեղերի համար։
Այսպիսով, ռուս սուսերամարտիկները օլիմպիական մրցաշարում գրավեցին յոթերորդ տեղը: