5-ամյա աղջնակը հանկարծամահ է եղել. Shamshyan.com

Այսօր՝ ապրլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում,- հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 05։20-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ժամը 04։50-ի սահաններում շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Խաչաղբյուր գյուղ, որտեղից հիվանդանոց են տեղափոխել 5-ամյա երեխայի, ով ճանապարհին մահացել է։

Ոստիկանները պարզել են, որ մահացած երեխան նույն գյուղի բնակիչ՝ 5-ամյա Արմինե Գ-ն էր, ում մոտ բժիշկներն արձանագրել են կենսաբանական մահ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան ունեցել է շնչառական խնդիրներ և ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և  հարազատները իրենց ավտոմեքենայով երեխային տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց ու ճանապարհին նկատել են իրենց ընդառաջ եկած Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային ու երեխային տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենան, սակայն երեխան արդեն մահացած է եղել։

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն