Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը,- հայտնում են Ազգային ժողովից։

Ավելի վաղ` ապրիլի 1-ին, Ազգային ժողովն ընդունել էր «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, համաձայն որի՝ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, այն է` ռեյտինգային ընտրակարգը վերացվեց։ Սակայն, նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց օրենքը, բայց և չդիմեց Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանությունը գնահատելու համար:

Արարատ Միրզոյանի ստորագրումից հետո փոփոխությունները մտնում են ուժի մեջ և հունիսի 20-ին նախատեսված ընտրությունները կկայանան համամասնական ընտրակարգով։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն