6 երկրներից դեպի Անգլիա ճանապարհորդությունը սահմանափակվել է` Աֆրիկայի հարավում հայտնաբերված նոր շտամի պատճառով

Աֆրիկյան մայրցամաքի հարավային որոշ երկրներում ի հայտ եկած կորոնավիրուսային նոր շտամի (տարբերակի) պատճառով սահմանափակումներ են մտցվել այդ երկրներից Մեծ Բրիտանիա ճանապարհորդության վրա:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հայտարարել է, որ ուրբաթ ժամը 12:00-ի դրությամբ ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները դեպի Անգլիա` Հարավային Աֆրիկայից, Նամիբիայից, Զիմբաբվեից, Բոտսվանայից, Լեսոտոյից և Էսվատինիից։

«Մենք ունենք տվյալներ, որ այս շտամը կարող է ավելի վարակիչ լինել քան Delta-ն է, և որ պատվաստանյութերը կարող են ավելի քիչ արդյունավետ լինել այս տարբերակի դեմ»,- ասել է Ջավիդը:

Փորձագետներից մեկը նկարագրել է նոր տարբերակը, որը նույնականացվել է որպես B.1.1.529, որպես «ամենավատը, որը մենք տեսել ենք մինչ այժմ» և որոշ մտահոգություններ հայտնեց, որ վիրուսը բավականին կայուն է և չի ենթարկվում դեղամիջոցներին։

Կիրակի ժամը 04:00-ի դրությամբ այս երկրներից ժամանողները և նրանք, ովքեր մինչ Անգլիա ժամանելը վերջին 10 օրվա ընթացքում եղել են այս երկրներում, կանցնեն 10-օրյա պարտադիր հյուրանոցային կարանտին։ Մարդիկ, ովքեր եկել են վերջին 10 օրվա ընթացքում, կհանձնեն PCR(ՊՇՌ) թեստ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն