640 աֆղանցի գրոհով վերցրել է ամերիկյան ինքնաթիռը

Աֆղանստանի բնակիչները շարունակում են բոլոր միջոցներով լքել երկիրը` թալիբների կողմից իշխանությունը վերցնելուց հետո:

Defense One-ը հայտնում է, որ 640 աֆղանցի բառացիորեն գրոհել է ամերիկյան C-17 ինքնաթիռը Քաբուլի օդանավակայանում ՝ Աֆղանստանից հեռանալու մտադրությամբ: Փախստականները մտել են օդանավակայան և ներխուժել օդանավ:

C-17-ը նախատեսված չէր նման քանակությամբ ուղևորների համար, բայց չնայած դրան՝ անձնակազմը որոշել է թռչել բոլոր ուղևորների հետ: Փախստականները վայրէջք են կատարել Քաթարի օդանավակայանում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել էր Քաբուլի օդանավակայանում իրավիճակի կայունացման մասին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն