Pfizer-ը և Moderna-ն միլիարդներ կստանան պատվաստանյութերի խթանող (բուստերային) դեղաչափի շնորհիվ

Ակնկալվում է, որ պատվաստանյութեր արտադրող Pfizer և Moderna ընկերությունները միլիարդավոր դոլարներ կվաստակեն պատվաստանյութի խթանող դեղաչափի շնորհիվ` հաղորդում է Reuters-ը:

Խթանող պատվաստանյութերի շուկան, ամենայն հավանականությամբ, կգերազանցի գրիպի դեմ պատվաստանյութերի շուկային: Աշխարհի ավելի ու ավելի շատ երկրներ են մտածում պատվաստանյութի լրացուցիչ չափաբաժիններ գնելու մասին: Իսրայելն ու ԱՄՆ-ն արդեն հաստատել են կրկնակի պատվաստումը, ինչը խրախուսում է խթանող պատվաստանյութերի զանգվածային արտադրությունը:

Pfizer/BioNTech-ը և Moderna-ն 2021 և 2022 թվականներին համատեղ վաճառել են ավելի քան 60 միլիարդ դոլարի պատվաստանյութ: Վերլուծաբանների կարծիքով, Pfizer-ի և BioNTech-ի եկամուտները պատվաստանյութերի վաճառքից կլինի 6,6 միլիարդ դոլար, իսկ Moderna-ինը ՝ 7,6 միլիարդ դոլար:

Պատվաստանյութ արտադրող ընկերությունները կոչ են անում իրենց հաճախորդներին գնել լրացուցիչ խթանող դեղաչափեր։ Ընկերությունները դա հիմնավորում են մի շարք հետազոտությունների տվյալներով, որոնց համաձայն պատվաստումից ամիսներ անց իմունիտետը ընկնում է և անհրաժեշտ է այն նորից խթանել։

Համաձայն մի շարք հայտարորությունների` երրորդ` խթանող դեղաչափի ներարկումը իմունիտետը բարձրացնում է 11 անգամ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն