Վերջին 30 տարվա ընթացքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռն առաջին անգամ անցել է Հայաստանի Հանրապետության օդային տարածքով` տեղեկանում ենք Flight Radar հարթակի միջոցով։
Սեպտեմբերի 4-ին Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing-737 օդանավը թռել է Գանձակից Նախիջևան` անցնելով Գեղարքունիքի մարզի և Սևանա լճի վրայով։ Թռիչքի տևողությունը կազմել է 35 րոպե։