Կազմակերպության ստորաբաժանման ղեկավար Մարիա Վան Կերխովեն ասաց, որ աշխարհը հասել է COVID-19- ի նոր դեպքերի պլատոյի (ուղիղ գծի` չի ավելանում և չի նվազում` խմբ.)։
«Այս պլատոն գտնվում է ինտենսիվության բավականին բարձր մակարդակի վրա: Այսպիսով, ամեն շաբաթ գրանցվում է մոտ 4,4-4,5 միլիոն դեպք, և սա, անշուշտ, ավելի քիչ է, քան դեպքերի իրական թիվն է, որոնք առկա են ամբողջ աշխարհում»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովը։
Ըստ ԱՀԿ-ի, աշխարհում ամեն շաբաթ գրանցվում է կորոնավիրուսից 67-68 հազար մահվան դեպք:
Վան Կերխովեն շեշտեց, որ Հարավային և Հյուսիսային Ամերիկայում աճում է վարակի դեպքերի և մահվան դեպքերի թիվը:
Եվրոպայում նկատվում է դեպքերի նվազում, մինչդեռ մահվան դեպքերն ավելանում են:
Ասիայում և՛ մահացությունը, և՛ COVID-19- ով հիվանդացությունը հավասարապես նվազում են: