Ինչու՞ է առողջապահության նախարարությունը հեռացրել իր կատարած հրապարակումը

 

ՀՀ Առողջապահության նախարարությունն այսօր, ժամը 14:36-ին իր ֆեյսբուքյան էջով հայտարարություն է տարածել այն մասին, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 4-ի դրությամբ, կատարվել է 517047 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 352600, երկրորդ դեղաչափ` 164447։ Ըստ ներկայացված թվերի` ստացվում է, որ 2.970.000 բնակչություն ունեցող Հայաստանում պատվաստվել է քաղաքացիների 17,4%-ը։

 

 

Այս ցուցնիշը կտրուկ տարբերվում է համաշխարհային հարթակներում ներկայացվող ցուցանիշներից, որտեղ նշվում է, որ Հայաստանում պատվաստված է (1 կամ 2 դեղաչափ) քաղաքացիների միայն 8,9%-ը։

«Փաստարկ» լրատվականը, փորձելով հասկանալ, թե ինչու է առաջացել այսպիսի կտրուկ տարբերություն և Հայաստանի հանրությանն ինչու է ներկայացվում իրականից մոտ 2 անգամ ավել ցուցանիշ, կապ հաստատեց ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ։

Խաչատրյանը կասկածներ հայտնեց մեր ներկայացրած ցուցանիշների վերաբերյալ, նշելով, որ ՀՀ ԱՆ-ն նման ցուցանիշներ չի ներկայացրել։

Սակայն, ինչպես տեսնում ենք ներկայացված պատկերում, բոլոր ցուցանիշներն այս հարթակին ներկայացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Մեր հեռախոսազանգից հետո (չգիտենք, թե որքանով առնչություն ունի) ՀՀ ԱՆ ֆեյսբուքյան էջից մեր նշված հրապարակումը հեռացվել է։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն