«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի եւ Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի հանդիպումը:
Կողմերը քննարկել են Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը, անդրադարձել Հայաստանի ապագայի վերաբերյալ հարցերին:
Ե՛վ Հայկ Բաբուխանյանը, ե՛ւ Երջանիկ Ղազարյանը դատապարտել են ինչպես իշխանության, այնպես էլ տարբեր արեւմտաթուրքական շրջանակների կողմից հակառուսական դրսեւորումները:
Երկու կուսակցությունների ղեկավարներն էլ ողջունել են Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու գաղափարը, խոսել են նաեւ ՍԻՄ կուսակցության եւ Կոմկուսի միջեւ համագործակցության ուղիների մասին: Հանդիպումը կայացել է փոխըմբռման մթնոլորտում: