ՀԱՅ ՄԱՅՐՆ արժանի չէ անարդարացի գլուխը խոնհարել.

Հանրությունը կրկին բաժանվեց երկու բևեռի` ակտիվ քննարկելով գերիների հարցը:
Զինվորական չեմ և կարող է վերլուծությունս մակերեսային լինել, սակայն ուզում եմ կիսվել իմ կարծիքով:
Հաշվի առնելով մեր գենը, մեր երիտասարդների հոգու կորովը, նրանց անձնուրաց հայրենասիրությունը` հարց եմ տալիս.
ինչպե՞ս եղավ, որ այսքան շատ գերիներ ունեցանք, ու՞ր էին նրանց սպաները` ում ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐԸ վստահել էին իրենց որդիների կյանքը:
Իսկ միգուցե տղաները հայտնվել են այնտեղ, որտեղ իրենց արդեն սպասու՞մ էին։ Ինչպես եղավ, որ առանց կռիվ տալու հանձնվեցին։ Տրամաբանորեն` դա կարող է լինել միայն հայաբառ կանչով, խաբեությամբ:
Իսկ եթե տղաները քավության նոխազ են, հետագա առուվաճառքի գրավական:
Եթե ես սխալ եմ տրամաբանում, ապա այսքան վերադարձած գերիներ ունենք, ինչու՞ չի գործում հատուկ հանձնաժողով` պարզելու գերեվարման հանգամանքները; հանձնաժողով, որը բաղկացած կլիներ լուրջ մասնագետներից, զինվորականներից, հոգեբաններից, միջազգային կառույցների ներկայացուցիչներից, հասարակական-քաղաքական գործիչներից, ծնողներից:
Կարծում եմ, առնվազն ազնիվ չէ այս գործընթացը թողնել այսօրվա կարգավիճակով, քանզի ՀԱՅ ՄԱՅՐՆ արժանի չէ անարդարացի գլուխը խոնհարել:
Անահիտ Եղոյան
,,Հայոց Հայրենիք,, կուսակցության նախագահ
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն