Վրաստանի վարչապետը մայիսի 5-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։
Նա հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, ով Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիին կընդունի Զագուլբի պալատում։
Ծրագրված է նաև Վրաստանի կառավարության ղեկավարի հանդիպումը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի և ԱԺ խոսնակ Սահիբ Գաֆարովի հետ։
Գարիբաշվիլիին ադրբեջանական այցի ժամանակ կուղեկցի Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին։