Սորոսի հիմնադրամի հերթական պղծությունը Հայաստանի դեմ

Նարեկ Մալյանը հրապարակել է «Բաց Հասարակությունների հիմնադրամի» կամ ավելի հայտնի` Սորոսի գրասենյակի պատրաստած տեսանյութն ու գրել.
«Սորոսի գրասենյակի փողերով պատվիրված նոր նախագիծ է: Ծաղրում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և նսեմացնում են նրա սահմանադրությամբ ամրագրված բացառիկ դերը:
Կարծում եմ սա արդեն բացահայտ պատվիրված հակաքարոզ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ և ժամանակն է հրապարակային Սորոսի գրասենյակից ճշտել այս բացահայտ հետապնդումների քաղաքական մոտիվացիան:
Այս տեսանյութը օրինական հիմք է Սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում անմիջապես դադարեցնելու համար:
Հրավիրում եմ մեր հոգևոր դասի ուշադրությունը:
«Փաստարկ» լրատվականը հրավիրում է պատկան կառույցների ուշադրությունը սույն տեսանյութի վրա` տեսանյութում նկարահանված անձանց տարիքը և զբաղմունքը ճշտելու համար։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն