Ալիևը` Շուշին` Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին հրամանագիր է ստորագրել

Նիկոլ Փաշինյանի կիրթ բարեկամը սկզբում քանդեց Շուշիի շենքերը, այնուհետև վերացրեց Ղազանչեցոց եկեղեցու արձանիկները, ապա` հայկական եկեղեցին վերածեց մզկիթի։ Եվ այս ամենը` Շուշին  «դժգույն ու դժբախտ քաղաք» համարող, ՀՀ իշխանությունը զավթած խմբակի ակնդետ անուշադրության ներքո։

Իսկ հիմա` Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին: Հավանաբար սա բխում է «մանկուց Շուշա ասող» որոշ անհատների սրտից։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն