Ավտովթար Արմավիրում` զոհվել է 2 ոստիկան, 1 քաղաքացիական անձ

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում, Փարաքար-Զվարթնոց ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Samand և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով  3 հոգի տեղում մահացել է, ըստ նախնական տվյալների ենրանցից 2-ը ոստիկանության ծառայողներ են, մեկը՝ քաղաքացիական անձ, ում ինքնությունը պարզվում է։

Վթարի մասնակից  պահակապարեկային ծառայության մեքենան կողաշրջվել է։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն