«Ինչպես թաղման ժամանակ». Արևմտյան լրատվամիջոցների արձագանքը Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողությանը

Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողությունն անվանել են մռայլ և էմոցիաներից զուրկ։  Ինչպես հայտնի է` Տոկիոյում հուլիսի 23-ին տեղի ունեցավ Տոկիո-2020 օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Դրանք հետաձգվել էին մեկ տարով` կորոնավիրուսային համավարակի կողմից աշխարհը «գերության վերցնելու» պատճառով։

68 հազար մարդ տարողունակությամբ ստադիոնում ներկա էր ընդամենը 10 հազար հանդիսատես` ներառյալ սպորտսմեններն ու լրագրողները։

Հանդիսատեսի փաստացի բացակայությունն իր հետքը թողեց միջոցառման ընդհանուր տրամադրության վրա։ Ամերիկյան և բրիտանական լրագրողները բացման արարողությունը համեմատել են թաղման հետ։ «Ինչպես թաղման ժամանակ»` գրել է FOX Sports-ը։

Ճապոնիան Երկիր մոլորակի պայծառ, խորհրդավոր և հուզիչ երկրներից մեկն է` գրել է բրիտանացի գրող և լրագրող Յան Դանթը,- և ես զարմացած եմ, որ նրանք այսպիսի բան են կազմակերպել։

USA Today-ն արարողությունն անվանել է «մեծ հիասթափություն»։

Հանդիսատեսը նշել է, որ այս արարողությունը պետք է շեղեր, այլ ոչ թե հիշեցներ աշխարհում առկա իրավիճակը։

Բացման արարողությունը սկսվել է լռության րոպեով` պանդեմիայի հետևանքով մահացած մարդկանց և 1972 թվականին Մյունխենում սպանված Իսրայելի պատվիրակության անդամների հիշատակին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն