Մինչ այժմ ավերածությունների կամ զոհերի մասին չի հաղորդվում` տեղեկացնում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի հարավ -արևմտյան ափերի մոտ կիրակի վաղ առավոտյան 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել` հաղորդում է Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման մարմինը (AFAD)։ Երկրաշարժը տեղի է ունեցել Մուղլա նահանգի Դատկա քաղաքի մոտակայքում `տեղական ժամանակով առավոտյան 7.31 -ին: Օջախը գտնվում է երկրի մակերևույթից 14.85 կիլոմետր խորության վրա:
Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար Իսմայիլ Չաթաքլին Twitter-ում հայտնել է, որ մինչ այժմ ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: