Հենակներ` մեդալի փոխարեն. ռուս հեռացատկորդուհին Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտը լքեց նստասայլակով

Տոկիոյի Օլիմպիական խաղերում ռուս հեռացատկորդուհի Դարյա Կլիշինայից մեդալ էին սպասում, այն էլ` ոսկի: Բայց փոխարենը ՝ վնասվածք, սայլակ, հիվանդանոց և հենակներ:

2017 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2011, 2013), ռուս հեռացատկորդուհի Դարյա Կլիշինան ստիպված է եղել անվասայլակով լքել Տոկիոյի (Ճապոնիա) օլիմպիական մարզադաշտը` հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»

Մարզիկը չի կարողացել անցնել եզրափակիչ։ Նրա առաջին երկու փորձերը փախողվել են, իսկ երրորդ մոտեցման ժամանակ վազքի ընթացքում ստացել է վնասվածք` ազդրի շրջանում։ Նա նաև չկարողացավ ինքնուրույն լքել մարզադաշտը, և կազմակերպիչները նրան տրամադրեցին անվասայլակ: Բայց Դարյան ասպարեզը հենց այնպես չլքեց: Սկզբում նրան տեղափոխեցին մարզադաշտի բժշկական կենտրոն, որտեղ էլաստիկ վիրակապ դրվեց վնասված ազդրի շրջանում, ապա` արյան նմուշ վերցրեցին` դոպինգի ստուգման համար։

Այնուհետև սպորտսմենին տվեցին ձեռնափայտեր և ասացին, որ ինքնուրույն պետք է հասնի օլիմպիական ավանի պոլիկլինիկա` հայտնում է Ռուսաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիան։

Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23 -ին: Այս պահին Ռուսաստանի հավաքականը մեդալների հաշվարկում զբաղեցնում է չորրորդ տեղը ՝ ընդհանուր առմամբ նվաճելով 37 մեդալ ՝ 11 ոսկե, 15 արծաթե, 11 բրոնզե: Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8 -ին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն