Աբխազիան կոչ է արել Էրդողանին՝ չխեղաթյուրել իրականությունը տարածաշրջանում

Եթե Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանն իրականում ցանկանում է խաղալ կառուցողական դեր տարածաշրջանում` հարկ է, որ նա խուսափի Վրաստանի տարածքային երևութական ամբողջականության մասին կողմնակալ և կարծրատիպային հայտարարություններից»,- հայտարարել է Աբխազիայի արտաքին գործերի նախարարը՝ մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը Վրաստանի մասին, որն արվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։

«Աբխազիայի Հանրապետությունում ողջունում են խաղաղ համակեցության բոլոր ձևերը, ինչպես նաև համագործակցությունը Սև ծովի ավազանի երկրների հետ։ Միևնույն ժամանակ ափսոսանք է առաջանում, որ օբյեկտիվ իրականության ճանաչման փոխարեն՝ տարածաշրջանի որոշ քաղաքական գործիչներ շահարկում են կարծրատիպեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ինչպես օրինակ՝ Վրաստանի տարածքային ամբողջականության խնդիրը։ Համոզված ենք, որ բարձր մակարդակների քաղաքական գործիչներն իրենց ելույթներում անհարկի մակդիրներ չեն գործածի, որոնք արմատապես աղճատում են օբյեկտիվ իրականությունը մեր տարածաշրջանում»,- հայտարարել է Սուխումին։

Աբխազիայի արտգործնախարարությունը կոչ է արել տարածաշրջանի կառուցողական ուժերին, որ իրենց վրացի գործընկերների ուշադրությունը հրավիրեն Աբխազիայի Հանրապետության հետ իրավահավասար և արդարացի փոխհարաբերություններ կառուցելու վրա»,-  հավելել է Աբխազիայի վարչապետը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն