ՉԺՀ-ն, Աֆղանստանը և Պակիստանը սպասում են «Թալիբանի» վերադարձին

Չինաստանը, Աֆղանստանը եւ Պակիստանը սպասում են, որ «Թալիբան» շարժումը կվերադառնա Աֆղանստանի քաղաքական կյանք: Այդ մասին ասվում Է երեք երկրների արտգործնախարարությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

Տեսախորհրդաժողովի ձևաչափով հանդիպել են երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Խորհրդակցությունների չորրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 3-ին: Իսկ համատեղ հայտարարության գրույթը հունիսի 4-ին հրապարակվել Է ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության կայքէջում:

«Երեք կողմերն անհրաժեշտ են համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2513 բանաձևի իրագործումը, անհամբերությամբ սպասում են «Թալիբանի» վերադարձին և ողջունում են այն»,- ասվում Է հայտարարության մեջ: «Կողմերը հայտարարել են, որ չեն աջակցում Աֆղանստանում ռազմական ուժի միջոցով ինչ-ինչ կառավարության ձևավորումը, և նրանք սատարում են Աֆղանստանի անկախությանը և ինքնիշխանությունը»,- նշված Է փաստաթղթում:

ՏԱՍՍ- ի փոխանցմամբ՝ կողմերն ընդգծել են, որ Աֆղանստանում ներքին հակամարտությունը պետք Է կարգավորվի խաղաղ ճանապարհով, և բոլոր կողմերին կոչ են արել՝ հնարավորինս շուտ հայտարարել լիակատար հրադադարի մասին, վերջ դնել անիմաստ բռնությանը, բավարարող պայմաններ ստեղծել Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման միջև բանակցային գործընթացի համար։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն