«Ադրբեջանցի չորս զինվորականների հաջողվել է շրջանցել ռուս խաղաղապահների անցակետն ու հասնել դեպի Արցախի մայրաքաղաք տանող մայրուղի». Wargonzo

Ադրբեջանցի չորս զինվորականների հաջողվել է Շուշիի մերձակայքում շրջանցել ռուս խաղաղապահների անցակետն ու հասնել դեպի Արցախի մայրաքաղաք տանող մայրուղի` հայտնի տանկով հուշարձանի մոտ։

Այս մասին հայտնում է «Wargonzo» նախագծի թվիթերյան էջը, հղում կատարելով Ստեփանակերտում գտնվող սեփական թղթակցին։

Նշված վայրում տեղադրված ցուցատախտակների վրա ադրբեջանցի դիվերսանտները գրություններ են թողել։

Դեպքի մասին զեկուցվել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանը, որտեղ դեպքի առնչությամբ համապատասխան գնահատական կտրվի։ Ակնհայտ է, սակայն, որ դիվերսանտների վարքը բացահայտ կերպով հակասում է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնության այն կետին, ըստ որի՝ Լաչինի միջանցքը պետք է վերահսկվի բացառապես ռուսական խաղաղապահ զորքերի կողմից։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն