Ադրբեջանն օգտագործում է հայկական գերեզմանաքարերը` ճանապարհներ կառուցելու նպատակով. Sputnik Armenia

Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են գերեզմանաքարերը` ճանապարհներ կառուցելու համար,-  Sputnik Армения-ին հայտնել է Արցախի ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանը։

Նրանք ճանապարհներ են կառուցում Հադրութից Քարինտակով մինչև Շուշի։ Մեծ ճանապարհ են կառուցում, 40 մետր լայնությամբ,- ասել է Բաբայանը։

Ըստ նրա խոսքերի, ճանապարհի շինարարության համար ադրբեջանցիները քանդում են գերեզմանաքարերը և դրանք օգտագործում շինարարության մեջ։ «Փաստացի, առկա է վանդալիզմի փաստը։ Այս պահին ադրբեջանական շարասյուները Կարմիր Շուկայով երթևեկում են, նրանց ուղեկցում են խաղաղապահները»,- նշում է Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն