Ադրբեջանում Խամենեիի ներկայացուցչին սպառնում են սպանել

Չնայած Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առկա լարվածությունը մեղմելու իրանական կողմի փորձերին, հարեւան պետությունը մտադիր չէ դանդաղեցնել հակաիրանական հռետորաբանությունը:

IRGC Sepah Sybery-ի պաշտոնական ալիքներից մեկը  հրապարակեց Իսրայելի հետ կապված ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի խմբագիր Հեյդար Օգուզի հետ հարցազրույցից մի հատված, որում նա սպառնում է Արդաբիլում սպանել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ սեյեդ Հասան Ամելիին։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ամելին Ադրբեջանին զգուշացրել էր, որ «չպետք է խաղալ առյուծի պոչի հետ», նկատի ունենալով Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի համատեղ զորավարժությունները ՝ ադրբեջանցի պատգամավորների կողմից Իրանին քարտեզից ջնջելու սպառնալիքների ֆոնին:

Օգուզը հայտարարեց. «Առյուծի պոչը ծանր է նրա մարմնի վրա, ժամանակն է, որ Ամելին մահանա»:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն