Ադրբեջանը նռնականետեր է կիրառել Երասխի հետ սահմանին, սակայն Տիգրանաշենը թշնամուն չի հանձնվել։

Ադրբեջանը նռնականետեր է կիրառել Երասխի հետ սահմանին` հայտնում է WarGonzo տելեգրամ ալիքը` հղում կատարելով առաջնագծում գտնվող իր աղբյուրներին։

Նախիջևանի հետ սահմանակից գյուղերի բնակիչները նույնիսկ ծանր զինամթերքի պայթյունի ձայներ են լսել, հնարավոր է` ականների։

Այս պահի դրությամբ դեռևս պաշտոնական հայտարարություն չկա։

Հանրության շրջանում պտտվող լուրերն այն մասին, թե Փաշինյանի իշխանությունը Տիգրանաշենն արդեն հանձնել է թշնամուն, ստուգելու նպատակով «Փաստարկ» լրատվականը կապ հաստատեց Տիգրանաշենի բնակիչների հետ։ Վերջիններս նշեցին, որ իրենց տներում են և որևէ տեղ գնալ չեն պատրաստվում։

Իրավիճակը սահմանին այս պահին դեռ մնում է լարված, ընթանում է փոխհրաձգություն։

«Փաստարկ» լրատվականը  պարբերաբար կտեղեկացնի սահմանային իրավիճակի մասին։

ԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն