ՀՐԱՏԱՊ!!! Երասխի գյուղապետին վիրավոր տեղափոխել են Արարատի հիվանդանոց

«Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ մոտ 30 րոպե առաջ ՀՀ Երասխի սահմանին ինտենսիվ կրակահերթից ուսի շրջանի վիրավորում է ստացել Երասխի գյուղապետը, ում տեղափոխել են Արարատի հիվանդանոց։

Արդեն սովորական է դարձել այն հանգամանքը, որ ՀՀ ՊՆ-ն պահպանում է գրանիտե անթափանց, բայց ոչ այդքան խորհրդավոր լռություն։

Մեր աղբյուրները փոխանցեցին նաև, որ թշնամին ծուխ է տարածում, որն ամբողջությամբ փակում է տեսադաշտը և, հատկապես գիշերային տեսասարքերի բացակայության պատճառով, անհնարին է դարձնում թշնամու տեղաշարժին և գործողություններին հետևելը։

Ադրբջանական կողմը կիրառում է նաև դեռևս չճշտված տեսակի զենք, որով հարվածներ է հասցնում ուղիղ դիրքերին և դրանց շուրջ տեղադրված անվադողերին`հրդեհելով դրանք։ Մեզ տեղեկացրեցին, որ այդ հրդեհը մարելը տարօրինակ կերպով շատ դժվար է։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն