Աֆղանստանում թալիբների մեքենա է պայթեցվել

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Բիլալ Քերիմիի խոսքով ՝ հարձակումից հետո ահաբեկչության կազմակերպիչներին չեզոքացնելու գործողություն է իրականացվել` հայտնում է Anadolu գործակալությունը։

Աֆղանստանի կենտրոնական Փարվան նահանգում պայթեցվել է թալիբներին պատկանող մեքենան:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Բիլալ Քերիմիի խոսքով ՝ միջադեպը տեղի է ունեցել Փարվան նահանգի կենտրոն Չարիքար քաղաքում:

Նա ասել է, որ տարածաշրջանում հարձակումից հետո հարձակվողներին վնասազերծելու հատուկ գործողություն է իրականացվել, որի արդյունքում ԴԵԱՇ ահաբեկչական կազմակերպության մի քանի անդամներ սպանվել ու ձերբակալվել են: Քերիմին հավելել է, որ պայթյունի և դրան հաջորդած բախումների ընթացքում մի քանի թալիբներ են վիրավորվել:

Այն բանից հետո, երբ թալիբները վերահսկողություն հաստատեցին Աֆղանստանի տարածքի վրա, ԴԵԱՇ -ը ուժեղացրեց ահաբեկչական գործողություններն այդ երկրում:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն