Վրաստանի գլխավոր դիվանագետը հույս ունի, որ Սահակաշվիլիի գործոնը չի ազդի երկու երկրների հարաբերությունների վրա


Թբիլիսին հասկանալով է մոտենում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստանում կալանավորելու վերաբերյալ Կիևի արձագանքին, լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Sputnik-georgia.ru-ի փոխանցմամբ` դիվանագետը հույս է հայտնել, որ այս իրավիճակը չի անդրադառնա երկու երկրների հարաբերությունների զարգացման վրա:
«Նրանց (ուկրաինական կողմի — խմբ.) դիրքորոշումը հասկանալի է, քանի որ Սահակաշվիլին իրենց քաղաքացին է: Ուկրաինական կողմին կտրամադրվի իրենց հետաքրքրող ողջ տեղեկատվությունը», — ասել է Զալկալիանին լրագրողներին:

Վրաստանի գլխավոր դիվանագետը նշել է, որ «անընդունելի է, որ մեկ մարդ պատանդ վերցնի Վրաստանի եւ Ուկրաինայի ռազմավարական գործընկերությունը»:
«Վստահ եմ, որ հանգիստ, խաղաղ բոլոր հարցերում կունենանք պարզաբանումներ, և Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ, ինչպես նախկինում», — ասել է նախարարը:

Ավելի վաղ` շաբաթ օրը, պաշտոնական Կիևը խոստացել էր Սահակաշվիլիին տրամադրել անհրաժեշտ աջակցություն:
«Սահակաշվիլին մեր քաղաքացին է: Մենք նրան կտրամադրենք համապատասխան աջակցություն: Այսօր առավոտյան … մեր զանգով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն կժամանի Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչը: Այս ամենը կքննարկվի նրա հետ: Մենք պաշտպանում ենք յուրաքանչյուր Ուկրաինայի քաղաքացու, երբ նա հայտնվում էդժվարության մեջ», — ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան:

«Փաստարկ» լրատվականն արդեն տեղեկացրել էր, որ Վրաստանի նախկին նախագահը ձերբակալվել էր հոկտեմբերի 1 -ի երեկոյան` Թբիլիսիում գտնվող իր գաղտնի բնակարանում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն