ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքական քարոզչություն Մասիսի հիմնական դպրոցում

“Փաստարկ” լրատվականին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ Մասիս քաղաքի N1 հիմնական դպրոցի փոխտնօրեն Ռուբինա Միրզախանյանը, ով նույն դպրոցում նաեւ մաթեմատիկա է դասավանդում, դասաժամերի ընթացքում միջին դասարանի  երեխաների շրջանում զբաղված է “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության օգտին քաղաքական քարոզչությամբ, միեւնույն ժամանակ` մյուս բոլոր քաղաքական ուժերի վարկաբեկմամբ։

Փորձեցինք կապ հաստատել դպրոցի ղեկավարության հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան։

“Փաստարկ” լրատվականը հրավիրում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի, ԿԳՄՍ նախարարության եւ իրավապահ կառույցների ուշադրությունը սույն հանգամանքի վրա։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն